15.1 C
Yerevan
Շաբաթ, 10 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունԼՂ ՊՆ․ Հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձը կասեցվել է

ԼՂ ՊՆ․ Հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձը կասեցվել է

Հունվարի 25-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել:

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ, մանրամասները ճշտվում են:

ԼՂ ՊՆ

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները