11.1 C
Yerevan
Շաբաթ, 24 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունՀայաստանում վտանգավոր ուժգնության քամիներ են սպասվում

Հայաստանում վտանգավոր ուժգնության քամիներ են սպասվում

Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ: Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ:

Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն:

Հանրապետության տարածքում`

Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը նույնքան կնվազի, 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 23-ի օրվա առաջին կեսին, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները