Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, սակայն անօրինական է:
Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքի մասով փորձաքննությունն ավարտվել է եւ հայտնի դարձել, որ Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան: ՀՔԾ պետը, սակայն չէր պարզաբանել՝ զենքերը օրինական են եղել, թե՝ ոչ: