Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԱԺ հանձնաժողովը հետաձգեց հունվարի 3-5-ն աշխատանքային օր սահմանող նախագծի քննարկումը

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց հունվարի 3-5-ն աշխատանքային օր սահմանող նախագծի քննարկումը

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը սահմանել աշխատանքային օր:

Օրինագիծը պատգամավորների քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը։ Նա իր ելույթը  սկսել է լեզվաբան  Հրաչյա Աճառյանի խոսքերով, որ «տոնը» հայկական բառ է եւ նշանակում հանրային ելույթ՝ հանդիսավոր օր։ Միաժամանակ պաշտոնյան հավելել է, որ հնում «տոն» էին անվանում զոհերին, որոնք նախատեսված էին աստվածների համար, որի դերում հանդես էր գալիս զոհաբերվող կենդանին։

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը հետաձգեց նախածննդյան տոները վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության դեկտեմբերի 28-ի տարեվերջյան նիստում նախարարներին ասել է, թե ինչ են անելու հունվարի առաջին եւ երկրորդ կեսին. «Հունվարի առաջին 15 օրն ամփոփում ենք, ներկայացնում ենք հանրությանն ինչ ենք արել, հաջորդ 15 օրը բոլոր նախարարություններով ու գերատեսչություններով ֆիքսում ենք 2018 թվականի անելիքները»:
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments