Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՄշակույթԱՄՆ-ում 105 տարեկանում մահացել է Հոլիվուդի ամենատարեց դերասանուհին (լուսանկարներ)

ԱՄՆ-ում 105 տարեկանում մահացել է Հոլիվուդի ամենատարեց դերասանուհին (լուսանկարներ)

Հարյուր հինգ տարեկանում կյանքից հեռացել է Հոլիվուդի ամենատարեց դերասանուհին՝ Քոնի Սոյերը, հայտնում է Deadline-ը:

Նա մահացել է Կալիֆորնիայի իր տանը: Մահվան պատճառը չի նշվում:

Հայտնի է, որ Սոյերը Հոլիվուդի ամենատարեց աշխատող դերասանուհին էր: Նա աշխատել է մինչև 2017թ. վերջը:

Սոյերն ունի հարուստ կինոդարան: Նա նկարահանվել է ավելի քան 140 ֆիլմում ու սերիալում: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Հիմարն ու ավելի հիմարը», «Երբ Հարին հանդիպեց Սալիին»:

Նշվում է, որ Սոյերը ծնվել է 1912թ.: Նա իր դերասանական կարիերան սկսել է 18 տարեկանում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments