Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԱրմեն Սարգսյանը հանդիպել է East-West Institute-ի անդամների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է East-West Institute-ի անդամների հետ

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր», — հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Այստեղ նշել են, որ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտ կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում:

Արմեն Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։

Ինստիտուտի պատվավոր նախագահներ եւ տնօրեններ են եղել Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments