Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՏնտեսությունԳներն աճել են 7.7 %-ով, աշխատավարձը` 5.9

Գներն աճել են 7.7 %-ով, աշխատավարձը` 5.9

2017 թվականին (հունվար-դեկտեմբեր) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) այսօր հրապարակած տվյալներից։

ՏԱՑ-ի 7.7%  աճը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսական աճը՝ ՀՆԱ-ի աճը, տարեկան մակարդակով ևս կլինի 7%-ի շրջանակներում, քանի որ ՀՆԱ-ի և ՏԱՑ-ի ցուցանիշները, որպես կանոն, շատ չեն տարբերվում։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017 թվականին կազմել է  1.66 տրլն դրամ՝ 2016-ի համեմատ աճելով 12.6%-ով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել ենք արդյունաբերության կառուցվածքին։

Տարեկան տվյալներով՝ շինարարությունը, ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառությունը ևս նպաստել են տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին։ Բացասական ազդեցություն է թողել գյուղատնտեսությունը։

2017 թվականին երկրում ներքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2.6 տրլն դրամ, աճը՝ 14%:

Իսկ ծառայությունների ծավալը 1.453 տրլն դրամ է, որն աճել է  14.4%-ով։

Շինարարության ծավալն այս ընթացքում կազմել է  մոտ 416 մլրդ դրամ, որը 2016 թվականի համեմատ աճել է 2.2%-ով։

Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է մոտ 907 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 3%-ով։

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments