Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականություն«Դեմն առեք չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյանը՝ Երևանի ավագանիում...

«Դեմն առեք չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյանը՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր Ազգային ժողովում 168.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ինքը գնահատում օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը:

Ի պատասխան՝ Ս. Սարոյանն ասաց՝ շատ վատ է գնահատում: Հարցին՝ կանանց նկատմամբ բռնությունն ինչքանո՞վ է ընդունելի՝ Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, շատ սխալ բան էր դա: Ուղղակի քաղաքապետին արջի ծառայություն մատուցեցին, էդքան բան»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քաղաքապետն ինքն ասաց՝ «դեմն առեք», Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Դեմն առեք՝ չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին: Երևի մտածեցին՝ քիմիա էր մեջը: Երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում կնանիքին չէր կարելի ծեծել: Ինձ թվում ա՝ Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար է, ինքը կվերլուծի կատարվածը»:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments