«Ընկերներ»-ը (Friends) ամերիկյան արտադրության ամենահայտնի սերիալներից է, որը Միացյալ Նահանգներից բացի դիտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ մտերիմ ընկեր-ընկերուհիների կյանքի մասին պատմող երգիծական սերիալի երկրպագուները տարիներ շարունակ երազել են նոր եթերաշրջանի մասին: Եվ որքան մեծ է եղել նրանց հրճվանքն ու զարմանքը, երբ 14 տարվա դադարից հետո YouTube-ում հայտնվել է սերիալի նոր թրեյլերը: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ այն կեղծ է:
Երեք րոպեանոց տեսանյութը պատրաստվել է Smasher ալիքի կողմից ու այնքան լավ է արված, որ նույնիսկ ամենամոլի երկրպագուներն են հավատացել դրան:
Կեղծ թրեյլերում բոլոր սիրված հերոսները՝ Չանդլերը, Մոնիկան, Ջոյին, Ռոսը, Ռեյչելը տարիների բաժանումից հետո վերամիավորվում են:
Հայտնի է, որ տեսանյութը երկու օրում հավաքել է 3 մլն դիտում:
«Ընկերներ» սերիալը հեռարձակվել է 20 տարի՝ 1994-2014թթ.:
