Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՏնտեսությունԻրացման ցանցերը պետք է ունենան որակի պատասխանատուներ

Իրացման ցանցերը պետք է ունենան որակի պատասխանատուներ

Սպառողին անվտանգ ու որակյալ սննդամթերքով ապահովելու և իրացման փուլում հնարավոր խախտումները կանխելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչները:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք պետք է ապահովեն իրացման ցանցերի պատասխանատուները: Դա, նախ և առաջ, վերաբերում է իրացման ցանցերում որակի հսկողության պատասխանատուների նշանակմանը կամ ստորաբաժանումների ձևավորմանը: Ըստ բանախոսի՝ սա սննդամթերքի անվտանգությունը ապահովելուն միտված անհրաժեշտություն է: Պարոն Դանիելյանի խոսքերով՝ անհրաժեշտ է սահմանել խիստ հսկողություն ընդունվող սննդամթերքի ուղեկցող փաստաթղթերի՝ համապատասխանաության հայտարարագրերի կամ պետական գրանցման վկայականների, պիտանության ժամկետի մակնշման, սննդամթերքի պահման պայմանների, ընդունվող սննդամթերքի ամբողջականության, տեղափոխող տրանսպորտային միջոցի մաքրության ու համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման և, իհարկե, սանիտարական նորմերի ու աշխատակիցների հիգիենայի նկատմամբ:

Որակի հսկողության պատասխանատուները պետք է հետևեն նաև, որ ժամկետանց կամ «ապագայի» սննդամթերքի ընդունումը, առավել ևս՝ վաճառքը բացառվի:

Տեսչության պետը հատկապես կարևորել է սննդամթերքի հետկանչի դեպքերում տվյալ խմբաքանակի հաշվառման և առանձնացման ապահովումը, որի համար առաջարկվել է ստեղծել տեղեկատվության փոխանակման և գործողությունների օպերատիվության հստակ մեխանիզմ:

Հիշեցնենք՝ յուրաքանչյուր տնտեսավարող ինքն է պատասխանատու իր արտադրանքի, մատուցած ծառայությունների որակի և անվտանգության համար:  Տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments