Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը 6-րդ տուրում պարտվել է ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյին:
Առաջին երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, երրորդում` պարտվել է Վլադիմիր Կրամնիկին, իսկ չորրորդում հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Հինգերորդ տուրի Արոնյան-Գրիշչուկ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Հաջորդ՝ 7-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
