Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը:
Գրանցվել է 92 պատգամավոր:
ԱԺ հատուկ նիստը սկսվեց: Դահլիճ բերվեցին պետական և հոգևոր խորհրդանիշերը:
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Սարգսյանն իր խոսքն ամփոփեց՝ ասելով. «Աստված ինձ օգնական»:
