15.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՔաղաքականությունՀանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները