Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը հեռացել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ից:
Ֆուտբոլիստը և ակումբը խզել են պայմանագիրը: Յուրա Մովսիսյանը կորցրել է տեղը «ՌՍԼ»-ի մեկնարկային կազմում, ինչպես նաև խնդիրներ ուներ գլխավոր մարզիչ Մայք Պետկերի հետ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որը ավարտվում է 2019 թվականին: Ըստ դրա, «Ռեալ Սոլթ Լեյքը» շարունակելու է Յուրա Մովսիսյանին վճարել 2018 թվականի աշխատավարձը, թեև նրան չի հայտավորել առաջնության խաղերին: