Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՆախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:

Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին:

Ըստ  Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments