13.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՊատահարներՆորապատ գյուղում կրպակ է այրվել. ներսում գտնվող 39-ամյա քաղաքացին մահացել է

Նորապատ գյուղում կրպակ է այրվել. ներսում գտնվող 39-ամյա քաղաքացին մահացել է

Հունվարի 22-ին, ժամը 6.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Նորապատ գյուղի «Սադախլու» կոչվող շուկայի կրպակում մի տղա է ապրում, կրպակն այրվում է. նա գտնվում է ներսում:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 6.30-ի սահմաններում, Նորապատի 21-րդ փողոցի թիվ 13 շենքի հարևանությամբ գտնվող կրպակի ներսում փայտի վառարանից հրդեհ է բռնկվել, և կրպակում բնակվող, 1979 թ. ծնված Բագրատ Դավթյանը այրվել ու մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները