Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունու գլխավորությամբ:
Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, մեր հանրապետությունում, ինչպես նաեւ ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախին սատարելու եւ համազգային տարբեր խնդիրների լուծմանը մասնակցելու գործում՝ երախտագիտություն հայտնելով կառույցի ողջ անձնակազմին հայրենասեր եւ արհեստավարժ ծառայության համար:
_____________________________________
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետեւողականորեն շարունակելու եւ խորացնելու այս փոխգործակցությունը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
