Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները առավոտ 11:30-ից ավելի քան 2 ժամ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Երկրպագուները Ռուբեն Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ»-ի միավորները ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձագույն խմբում:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ՈՒԵՖԱ-ի նամակը «Շիրակի»՝ «Բանանցի» հետ պայմանավորված հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Ըստ ՀՖՖ-ի՝ ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» դեմ և լիակատար աջակցություն է հայտնել հայաստանյան թիվ մեկ ֆուտբոլային կառույցին արատավոր երևույթները կանխելու համար: