13.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՄշակույթՍարյանի բացառիկ կտավն է ցուցադրվում Հայաստանում

Սարյանի բացառիկ կտավն է ցուցադրվում Հայաստանում

Սարյանը ծաղիկներ է նկարում ապակու վրա: Շատերին, իհարկե, ծանոթ են այս կադրերը։ Սա Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի կադրերն են, նկարահանված 1965 թվականին։

Սարյանի այս կտավը երբեք չի ցուցադրվել Հայաստանում: Նկարը ավարտելուց հետո նա նվիրել է այն ֆիլմի օպերատոր Մարատ Վարժապետյանին: Այսօր նկարը պատկանում է ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովին ու երկար տարիներ գտնվել է Մոսկվայում: «Ծաղիկներ» նկարը կցուցադրվի Սարյանի անվան տուն թանգարանում փետրվարի 28-ից մարտի 7-ը:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները