Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՎազգենն առաքինի մարդ էր. Ի՞նչ էր տեղի ունեցել Արմեն Սարգսյանի և Վազգեն...

Վազգենն առաքինի մարդ էր. Ի՞նչ էր տեղի ունեցել Արմեն Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի միջև. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանում ՀՀ դեսպան, ՀՀՇ-ի իշխանության տարիներին «գորշ կարդինալի» համբավ ունեցող ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ էր տեղի ունեցել այն օրերին Արմեն Սարգսյանի եւ Վազգեն Սարգսյանի միջև. չէ՞ որ առանց կրակ ծուխ չի լինում։

«Լինո՛ւմ է. հարց եք հղում ինչ-որ առասպելի մասին: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել առասպելի հերքումը կամ հաստատումը: Առասպելները նրա համար են, որ մարդիկ լսեն ու զմայլվեն դրանց խորհրդավորությամբ, չափազանցված ուժով: Վայելե՛ք: Իսկ ըստ էության ասեմ գեթ մեկ բան. դուք գիտե՞ք, երբ Արմեն Սարգսյանը հրաժարական տալուց հետո հիվանդանոցում բուժվում էր, Վազգեն Սարգսյանն իշխանության մեջ եղած այն քչերից էր, որ կանոնավոր խոսում էր նրա հետ հեռախոսով ու անկեղծ հոգատարություն ցուցաբերում: Էլ որքա՞ն ժամանակ պետք է հոսի, որ համոզվեք` Վազգենն առաքինի մարդ էր»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments