Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՍպորտՎազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լիխտենշտեյնում անցկացված ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի Երվանդ Մկրտչյանը (վազք 3000 մ) դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:

Ատլետիկայի ՀՀ հավաքականի անդամ Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) մեր տղաների քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան և Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը:

Ատլետիկայի ՀՀ հավաքական թիմի կազմում մրցավայր են մեկնել 16 մարզիկ: Մեր ատլետները թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ իրենցից հետ թողնելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին:

Առաջնությանը մասնակցել են 17 երկրների 205 մարզիկներ:

 

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments