Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՎարչապետի շրջայցից հետո խանութներում գները նորից իջան

Վարչապետի շրջայցից հետո խանութներում գները նորից իջան

«Հարգելի գնորդներ,

սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ այսօր՝ ժամը 16:00-ից սկսած Նոր Զովք սուպերմարկետներում մրգի, բանջարեղենի և մսի գները նվազել են»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառել է «Նոր Զովքը»:

«Երևան Սիթիի» տարածած հայտարարությունում նշվում է.«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գոևծունեությունը»,-նշված է Երևան Սիթիի» տարածած հայտարարությունում

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թանկացումների թեմայով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»,-գրել է նա:

 

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments