Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՎենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԸ տեղեկացվել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու...

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԸ տեղեկացվել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու մասին

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացվել են, որ Հայաստանի իշխանությունները զբաղված են ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ ապագա բանակցությունների հարցով, որոնք 2016թ. սեպտեմբերի 13-ին հանգեցրել են լայն կոնսենսուսով քաղաքական համաձայնության ընտրական գործընթացների կազմակերպման  շուրջ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Սա արտացոլում է իշխանությունների շոշափելի ջանքերը` միտված շահագրգիռ բոլոր կողմերի հետ բաց և թափանցիկ երկխոսությանը և ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն կառուցելուն»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

 

 

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments