Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՓաշինյանը մատնացույց արեց գնաճի մեթոդաբանությունը՝ միսը, լոլիկը, կարտոֆիլը թանկացել է, սխտորը, տաքդեղը...

Փաշինյանը մատնացույց արեց գնաճի մեթոդաբանությունը՝ միսը, լոլիկը, կարտոֆիլը թանկացել է, սխտորը, տաքդեղը էժանացել և ստացված թիվը գրանցել որպես գնաճ

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախ պետք է հասկանալ մեթոդաբանությունը, որով հաշվարկվում է, թե քանի տոկոս է եղել գնաճը:

Նա թվարկեց՝ ԱՎԾ տվյալներով միսը, լոլիկը, կարտոֆիլը բավական շատ են թանկացել: Եղել են նաև գնանկումներ օրինակ՝ խառը կանաչու, հնդկաձավարի, կանաչ սոխի, սխտորի, տաքդեղի:

«Մի նժարին դրել ենք այս թանկացումները, մյուսին դրել ենք էժանացումները, ստացել ենք ինչ-որ թիվ, 2.5 տոկոս, որով ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, որ ստանում է 200 հազար դրամ, իր ամսական ծախսի տարբերությունը 5000 դրամ է կազմում, ես ճի՞շտ եմ հասկացել»,-հարցրեց նա:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ արձագանքեց, որ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն արդեն ներկայացրել է մեթոդաբանությունը, որն ընդունված է զարգացած շատ երկրներում: Ըստ Ջավադյանի՝ այլ հիմքեր ու մեթոդ չկա:

«Ավելին ասեմ, մենք հիմնվում ենք վիճծառայության տվյալների վրա: Իրավացի եք, մեր գնաճը 12 ամսվա համար կազմել է 2.6 տոկոս: Կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է, հայտարարություններ եղել են: Տարվա կեսին էլ մի քանի զեկույցներ հրապարակվեցին մի քանի հեղինակավոր ինստիտուտների կողմից, որ այն վնասակարությունը, որի մասին խոսվում էր կարագի մասով՝ խոլեստերինի հետ կապված, այդքան էլ ճիշտ չի գնահատվել, նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կոնցերոգեն բնույթ է կրում, և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթի: Դրա հաշվին ավելացավ կարագի սպառումը, օգտագործումը, նաև գինը տարբեր երկրներում կտրուկ բարձրացավ: Կար իրավիճակ, երբ նույնիսկ խնդրահարույց դարձավ կարագ գնելը»,-բացատրեց Ջավադյանը:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments