Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeLifestyleՕլիմպիական խաղերի չեմպիոնուհին Փհենչհանում շուն է փրկել

Օլիմպիական խաղերի չեմպիոնուհին Փհենչհանում շուն է փրկել

Սպորտային զույգերի պայքարում հանդես եկող Կանադան ներկայացնող գեղասահորդուհի Մեգան Դյուամելն, ով այս օրերին մասնակցում է Փհենչհանում ընթացող օլիմպիական խաղերին, սպանդից փրկել է տեղի շներից մեկին, որը դառնալու էր կերակուր։ Մարզուհին մտադիր է շանն իր հետ տանել Կանադա և տալ որդեգրման։

«Ժամանակի մեծ մասը շունն անցկացնում է ինչ-որ մեկի գրկում։ Նա նույնիսկ չի ցանկանում խաղալ, այլ ուղղակի ուզում է ինչ-որ մեկին մոտ լինել»,- նշել է մարզուհին, ով իր զուգընկերոջ՝ Էրիկ Ռեդֆորդի հետ թիմային պայքարում նվաճել է ոսկե մեդալ։

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments