24.1 C
Yerevan
Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՀասարակություն30 տարի շարունակ աղքատության և անօթևանության ճիրաններում

30 տարի շարունակ աղքատության և անօթևանության ճիրաններում

«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ հանդես է գալիս` «30 տեսանյութ դոմիկներում բնակվող ընտանիքների մասին» տեսանյութերի պատրաստման և հանրայնացման նախաձեռնությամբ:

Այսօր այդ շարքից կենտրոնը ներկայացնում է առաջին տեսանյութը, որը պատմում է կիսաքանդ և խոնավ տնակում իրենց երկու մանկահասակ երեխաների հետ պատսպարված երիտասարդ ընտանիքի կացարանային պայմանների մասին:

«Առհասարակ դոմիկներում բնակվող ընտանիքներին, յուրաքանչյուր այցից հետո մեզ թվում է, թե վերջ` այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել ծանր ապրելակերպ ունեցող ընտանիքների»:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները