Տարբեր խողովակներով պաշտոնական Բաղդադի դիմումներից հետո Իրանը թույլ է տվել Իրաքի մի խումբ նավթատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական IRNA պետական լրատվական գործակալության հաղորդագրությունը:
Ըստ IRNA-ի՝ Իրաքի տանկերների համար հատուկ թույլտվություն ստանալը Բաղդադի հիմնական ակնկալիքներից էր այդ երկիր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի այցի ընթացքում:
Իրաքի նախագահ Նիզար Ամեդին այսօր հայտարարել է, որ Իրանը վերջին օրերին դյուրացրել է իրաքյան նավթով բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով, և որ Բաղդադն իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է նեղուցով իր նավթի արտահանման հարցը:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ հարցը բարդ է մնում:
Իրաքը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման հետևանքով ամենաշատ տուժած երկրներից է:
Մինչ Իրանում պատերազմի բռնկումը Իրաքն օրական արտադրում էր շուրջ 4 միլիոն բարել նավթ:
Բաղդադն աշխատում է ընդլայնել իր նավթի արտահանումները Թուրքիայի Ջեյհան նավահանգստով, ինչպես նաև սկսել արտահանումներ Սիրիայի Բանիյաս և Հորդանանի Աքաբա նավահանգիստներով, երեկ հայտարարել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայիդին:
Հորմուզի նեղուցով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:
Աղբյուր՝ Ազատություն
