Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՄշակույթԹոմ Հարդիի շնորհիվ անօթևան մնացած շան ձագերը մի քանի ժամում նոր տերեր...

Թոմ Հարդիի շնորհիվ անօթևան մնացած շան ձագերը մի քանի ժամում նոր տերեր են գտել (լուսանկարներ)

Բրիտանական կինոյի ամենահայտնի աստղերից մեկը՝ Թոմ Հարդին, տաղանդավոր դերասան ու պարզապես շլացուցիչ արտաքինով տղամարդ լինելուց զատ, հայտնի է որպես կենդանիների պաշտպան: Հարդիի գործընկերներն ու երկրպագուները լավ գիտեն՝ նա որքան շատ է սիրում շներին:

Ինչպես հայտնում է AdMe.ru-ն, օրերս դերասանը կրկին ապացուցել է հավատարիմ չորքոտանիների նկատմամբ իր սերը: Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է անօթևան մնացած շան ձագերի լուսանկարն ու հետևորդներին կոչ արել նրանց համար տուն գտնել:

Հարդին կոչ է արել հետևորդներին սառը հունվարյան եղանակին դրսում չթողնել կենդանիներին, որոնք հայտնաբերվել էին Լոնդոնի այգիներից մեկում:

Նշվում է, որ 7 շաբաթական ձագերի մոտ գերսառեցում էր ախտորոշվել, սակայն նրանք միանգամայն առողջ են: Այնուհանդերձ, Battersea Dogs & Cats Home ապաստարանի աշխատակիցներին չէր հաջողվում կենդանիների համար նոր տուն գտնել: Հայտնի է, որ անգլիացիները խուսափում են սև մորթով շներին տուն տանելուց, քանի որ հավատում են, որ դրանք դժբախտություն են բերում:

Սակայն ձագերի ճակատագրին միջամտել է Հարդին՝ երկրպագուներին խնդրելով 8 շաբաթվա ընթացքում կենդանիների համար նոր տուն գտնել: Բնականաբար, դերասանի կոչից մի քանի ժամ անց շներին վերցնելու պատրաստակամություն հայտնած մարդիկ հերթ են կազմել:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments