9.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունՊՆ-ն չի՞ ստացել Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու դիմում. «Ժողովուրդ»

ՊՆ-ն չի՞ ստացել Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու դիմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Change.org» կայքում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված առցանց ստորագրահավաք է մեկնարկել՝ ֆրանսիահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով: «Դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին: Դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին», – ասված է հայտարարության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել՝ ինչն է պատճառը, որ ՊՆ-ում մինչ օրս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու որոշում չունեն: Ի պատասխան` վերջինս նշեց. «Համապատասխան դիմում չենք ստացել»: Նկատենք, որ ըստ ընթացակարգի` դիմումը պարտադիր է, որը ՊՆ-ն կա՛մ կընդունի, կա՛մ կմերժի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները