9.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունՈվ է գնել Գիտնականի տունը. ՀԺ

Ով է գնել Գիտնականի տունը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:

Հիմնադրամը շենքի վաճառքի հարցում Հայաստանում համագործակցել է «Բարս» անշարժ գույքի գործակալությունը: Գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ շենքը վաճառվել է, սակայն գնորդի մասին տեղեկություն չհայտնեց: Հիշեցնենք, «Բարսի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է՝ Մարինա Չատինյանը:

Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ շենքը կառուցվել է 1950-ականներին։ Շենքը կառուցված է ռուսական կլասիցիզմի ոճով։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը ծրագրում էր շենքը դարձնել գիտնականի տուն, որտեղ պետք է հավաքվեին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվեին գիտաժողովներ, հանդիպումներ և քննարկումներ»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները