Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԿստեղծվի «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ

Կստեղծվի «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ ստեղծելու մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում:  Որի համաձայն կստեղծվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ` միաձուլման ձևով վերակազմակերպելով «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները:

Որոշման  նախագծի  ընդունումը պայմանավորված է ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ և մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ:

Հիմնավորման համաձայն,«Զինուժ մեդիա» պետական հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության  գնահատմանը, համացանցում տեղեկատվական ներգործության  դիմակայմանը և հասարակության մեջ զինված ուժերի վերաբերյալ դրական կարծիքի  ձևավորմանը:

Ըստ այդմ՝ եթե լրատվական արտադրանք և մշակութային ծրագրեր ապահովող ստորաբաժանումները, մասնավորապես` ««Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» և <<Սպայի տուն>> պետական հիմնարկները, միավորվեն և գործեն մեկ տարածքում, ապա ռեսուրսի փոխլրացման շնորհիվ կառույցի ամբողջ աշխատանքն առավել արդյունավետ կդառնա։

Այսինքն՝ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի, «Զինուժ» հեռուստածրագրի, «Ասպար» ռադիոծրագրի և ՊՆ պաշտոնական կայքի լրագրողական թիմի աշխատանքը և <<Սպայի տուն>> պետական հիմնարկի միջոցները և ներուժը հնարավոր կլինի համակարգել միասնական ձևաչափում, և ցանկացած ստորաբաժանման լրագրողի կատարած աշխատանքը հեշտությամբ կօգտագործվի մեկ այլ ստորաբաժանման տեղեկատվական արտադրանքում։ Միասնական լրագրողական թիմի ստեղծումը կենտրոնացված խմբագրման համակարգով, անհամեմատ կհեշտացնի ամբողջ կառույցի աշխատանքը թե՛ բովանդակային, թե՛ օպերատիվության առումով` դրական ազդելով  տեղեկատվական արտադրանքի որակի վրա:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments