Հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրական ճառը: Հակոբ Ենոքյանը դատարանից պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին` 4 տարի վեց ամիս:
Մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը հայտարարեց, թե Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությամբ մետաղյա շուրջ չորս տասնյակ ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։
