10.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՔաղաքականություն«Դեմն առեք չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյանը՝ Երևանի ավագանիում...

«Դեմն առեք չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյանը՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր Ազգային ժողովում 168.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ինքը գնահատում օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը:

Ի պատասխան՝ Ս. Սարոյանն ասաց՝ շատ վատ է գնահատում: Հարցին՝ կանանց նկատմամբ բռնությունն ինչքանո՞վ է ընդունելի՝ Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, շատ սխալ բան էր դա: Ուղղակի քաղաքապետին արջի ծառայություն մատուցեցին, էդքան բան»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քաղաքապետն ինքն ասաց՝ «դեմն առեք», Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Դեմն առեք՝ չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին: Երևի մտածեցին՝ քիմիա էր մեջը: Երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում կնանիքին չէր կարելի ծեծել: Ինձ թվում ա՝ Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար է, ինքը կվերլուծի կատարվածը»:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները