14.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունԿիևյան կամրջի տակ հայտնաբերված երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար ՔԿ-ում քննություն է...

Կիևյան կամրջի տակ հայտնաբերված երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար ՔԿ-ում քննություն է տարվում

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները։ Փետրվարի 23-ին` Ժամը 10:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քննչական-օպերատիվ խումբը։

Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել արական սեռի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1992 թ.։

Երիտասարդի գտնվելու վայրն անհայտ էր համարվում հունվարի 30-ից։ Երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դիահերձման արդյունքներով՝ մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքները՝ համակցված գանգուղեղի, կրծքավանդակի, որովայնի փակ բութ վնասվածքներով։ Նախնական տվյալներով՝ երիտասարդի մահը վրա է հասել 48 ժամ և ավելի առաջ, առկա է նեխման գործընթաց։

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները