18.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունՈստիկաններն ու հոգեբանները կանխել են քաղաքացու` կամրջից նետվելու փորձը

Ոստիկաններն ու հոգեբանները կանխել են քաղաքացու` կամրջից նետվելու փորձը

Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  և հոգեբանական խորհրդատվության գծով օպերատիվ խմբերը:

Ոստիկանության աշխատակիցների բանակցության արդյունքում հաջողվել է կանխել 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները