Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը որոշել է փոխել մայրաքաղաքի օրը

Երևանի քաղաքապետարանը որոշել է փոխել մայրաքաղաքի օրը

Կառավարությունը հավանության արժանացրեց «2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին» նախագիծը:

Ինչպես հայտնի է, Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի` հոկտեմբերի 13-ին: «Հաշվի առնելով, որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800 ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից և այլն՝ առաջարկվում է Երևանի օրվան նվիրված միջոցառումներն իրականացնել ոչ թե մեկ օր, այլ երկու օր:

Հաշվի առնելով նաև և կարևորելով 2018 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը, առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե 2018թ. հոկտեմբերի 13-ին, այլ 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին»,- նշված է նախագծում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments