23.1 C
Yerevan
Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՔաղաքականությունՄարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը (ուղիղ)

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը (ուղիղ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  գումարվեց  Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը:

Գրանցվել է 92 պատգամավոր:

ԱԺ հատուկ նիստը սկսվեց: Դահլիճ բերվեցին պետական և հոգևոր խորհրդանիշերը:

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Սարգսյանն իր խոսքն ամփոփեց՝ ասելով. «Աստված ինձ օգնական»:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները