Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունՇարժական գազալցակայանների խնդրի լուծումը ՀՀ ԱԻՆ օրակարգում է

Շարժական գազալցակայանների խնդրի լուծումը ՀՀ ԱԻՆ օրակարգում է

 

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև՝ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար յուրաքանչյուր տնտեսվարող պետք է անվերապահորեն կատարի հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից 2018թ. ընթացքում հեղուկ գազի շարժական և ստացիոնար լցակայանների վերաբերյալ կազմվել է 58 արձանագրություն, որոնցից 53-ը՝ շարժական գազալցակայանների վերաբերյալ, 19-ով կայացվել են որոշումներ՝ վարչական վարույթը կարճելու մասին, քանի որ վերացվել են տեխնիկական անվտանգության բնագավառի օրենսդրության խախտումները: 19 արձանագրություններից 11-ը վերաբերել են շարժական գազալցակայաններին, որոնք անցել են գործունեության ստացիոնար ձևին:

Բոլոր գազալցակայանների ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու մասին: Միաժամանակ՝ նրանք իրազեկվել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին:

Իրականացված աշխատանքների արդյունքում՝ վերջին շրջանում նկատվում է որոշակի դրական միտում նշված բնագավառում: Շարժական գազալցակայաններ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ դիմում են ՀՀ ԱԻՆ՝ իրենց արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ) հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու և ստացիոնար դարձնելու համար: Մասնավորապես՝  հեղուկ գազի ստացիոնար կայան կառուցելու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումով, ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի 2015թ. հունիսի 18-ի N 595-Ն հրամանով, ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերով, ՇՆՁ IV-12.101-04 «Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն» շինարարական նորմերի ձեռնարկով, իսկ նախագծային փաստաթղթերը ձևակերպվում են համաձայն ՀՀ կառավարության N 596-Ն որոշմամբ հաստատված հավելվածների:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խստիվ հետևելու է տնտեսվարողների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը՝ ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments