Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԱրշալույսը խաղաղ չի Արշալույս գյուղում. Զնդոն գյուղացիներին «կիսել» է

Արշալույսը խաղաղ չի Արշալույս գյուղում. Զնդոն գյուղացիներին «կիսել» է

Արմավիրի Արշալույս գյուղում արշալույսները խաղաղ չեն: Գյուղացիների մի մասը պայքարում են Արշալույսի 10 տարվա գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը կալանավորված գեներալ  Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Գյուղացիների մի մասը պահանջում է նրա հրաժարականը, վստահեցնում են, որ Զարզանդ Գրիգորյանը բռնապետական  կարգեր է հաստատել գյուղում, տարիներ շարունակ թալանել է Արշալույսի բնակիչներին: Մյուսներն էլ պնդում են, որ չի եղել նման բան:

Հակազարզանդականները գյուղում արդեն 4 օր է, ցույց են կազմակերպում, իսկ այսօր առավոտից փակեցին գյուղ մտնող մայրուղին: Զարզանդ Գրիգորյանի կողմնակիցները ևս դուրս են եկել փողոց, գյուղապետին պաշտպանելու: Այսօր նրանց միջև պարբերաբար թեժ վեճեր էին բռնկվում, բանը հասնում էր ձեռնամարտի:
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments