14.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունՀՀ ողջ տարածքում մեկնարկեց «Շանթ 2018» զորավարժությունը. պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի

ՀՀ ողջ տարածքում մեկնարկեց «Շանթ 2018» զորավարժությունը. պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի

ՀՀ ողջ տարածքում մեկնարկեց «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը: Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի: Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները