9.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակություն«Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը՝ կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ

«Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը՝ կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ

Ցավով արձանագրում ենք, որ չնայած Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին, կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով և զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով:

Կրկին հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլև արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանի և Հունան Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը՝ ժողովրդի և պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները