9.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. զոհվել են երկու օդաչուները

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. զոհվել են երկու օդաչուները

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները