23.1 C
Yerevan
Հինգշաբթի, 27 Օգոստոսի, 2026
ԳլխավորՔաղաքականությունԱնվտանգության խորհրդի քարտուղար. Հույս ունեմ՝ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով չեն զանգի

Անվտանգության խորհրդի քարտուղար. Հույս ունեմ՝ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով չեն զանգի

Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։

Նա հավելել է, որ հռետորաբանությունը, որը հնչեցնում են Քոչարյանը և նրա քաղաքական ուժը, հիմնականում համընկնում է այն հռետորաբանության հետ, որը Մոսկվայից հնչեցվում է «խոսող գլուխների» շուրթերով։

Սիմոնյանը ծիծաղելի է անվանել Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ խուզարկություններն ու ձերբակալությունները խորհրդարանում «Հայաստան» դաշինքից պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավոր վեճի հետ կապելու փորձերը։

«Դա անհնար է», — նշել է նա՝ չհամաձայնելով այն գնահատականի հետ, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

«Այն գործերը, որոնց շրջանակում ձերբակալություններ են իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ, վաղուց են հարուցվել», — ընդգծել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի էր ունեցել վիճաբանություն։ Վերջինս խորհրդարանի ամբիոնից ուղիղ խոստացել էր խլել պատգամավորի ամբողջ գույքը՝ միաժամանակ հայտարարելով, որ նա չի կարողանա այն ժառանգաբար փոխանցել իր երեխաներին և թոռներին։


Աղբյուր՝ NEWS.am

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները