ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչ է լինելու ԱԺ-ի հետ՝ վարչապետի հրաժարականից հետո:
«Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները, ինչպես նաև մամուլի առանձին միջոցների որոշ հրապարակումները, տեղեկացնում եմ.
Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչև արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։
Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:
Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մաս»: