Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԱզգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչ է լինելու ԱԺ-ի հետ՝ վարչապետի հրաժարականից հետո:

«Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները, ինչպես նաև մամուլի առանձին միջոցների որոշ հրապարակումները, տեղեկացնում եմ.

Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչև արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մաս»:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments