15.1 C
Yerevan
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորԱշխարհ«Եթե Աֆրինում մեր կողմից չեք՝ մի էլ խանգարեք». Չավուշօղլուն՝ Թիլերսոնին

«Եթե Աֆրինում մեր կողմից չեք՝ մի էլ խանգարեք». Չավուշօղլուն՝ Թիլերսոնին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատմել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի սկսած ռազմական գործողության շուրջ վարած քննարկումների մասին:

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Չավուշօղլուն պատմել է, որ Թիլերսոնը փորձել է պնդել, թե քրդական ուժերը Սիրիայի տարածքից չեն հրթիռակոծել թուրքական Հաթայ նահանգի դիրքերը, մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հակազդել է վերջինիս:

«Նա ասաց՝ «Մեր ընկերներն ասում են, որ Թուրքիայի ուղղությամբ հրթիռ չի արձակվել»: Ես էլ ասացի՝ «Մենք մեր ընկերների հայտնած տեղեկությունների վրա ենք հիմնվում», — պատմել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարի պնդմամբ՝ նա նաև խնդրել է ԱՄՆ պետքարտուղարին չխոչընդոտել Թուրքիայի գործողություններին Աֆրինում:

«Ես ասացի՝ «Եթե մեր կողմից չեք՝ մի էլ խանգարեք», — եզրափակել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները