Հոկտեմբերի 17, 2019

Ես այստեղ եմ, իսկ իմ քննադատները վաղուց չկան. Շառլ Ազնավուր

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը սխալ է համարում «ծեր» բնորոշումը։ Այդ մասին նա խոսել է չորեքշաբթի երկրպագուների հետ հերթական հանդիպման ժամանակ։ Երգիչը պատմել է իր կյանքի մասին և որոշ երգեր է կատարել։ Այս մասին հայտնում է La Provence-ը։

Անդրադառնալով իր պատկառելի տարիքին (93 տարեկան)` Ազնավուրը նշել է, որ ինքը բոլորովին էլ ծեր չէ։

«Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ։ Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան»,- ասել է նա:

Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։ Ազնավուրը պատմել է, թե ինչպես է պատանեկության տարիներին տեղ գտել Մարսելի երգիչների միջավայրում, ամբողջ կյանքի ընթացքում պայքարել քննադատների հետ։

«Եթե ես լսեի քննադատներին, ապա հիմա այստեղ չէի լինի։ Բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, հնարավոր է, արդեն մահացել են»,- նշել է Ազնավուրը։

Նա խոսել է նաև իր կյանքում կարևոր դեր ունեցած կանանց, մասնավորապես հանրահայտ Էդիթ Պիաֆի մասին։

«Երիտասարդները, որոնց նա բեմ դուրս բերեց, նրա սիրեկաններն էին: Ես նրանց շարքում չեմ: Նա ինձ օգնեց այլ պատճառներով: Երկուսիս անցյալը նման է: Իմ ծնողներն օտարերկրացիներ էին, որոնք ֆրանսերեն էին խոսում: Նրանք իմ քրոջն ու ինձ թույլ տվեցին դառնալ փողոցային երեխաներ: Պիաֆը նույնպես փողոցի երեխա էր: Դա մեզ մոտեցրեց»,- ասել է Ազնավուրը։

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

armeniasputnik.am

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts