Հոկտեմբերի 17, 2019

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 6-ին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկուշաբթի օրը հրաման է ստորագրել խորհրդարանական ընտրությունների օրվա նշանակման մասին, հայտնում է տեղական Naharnet պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ ընտրությունները նշանակվել են 2018 թվականի մայիսի 6-ին: Բացի երկրի նախագահից, հրաման է ստորագրել նաեւ երկրի վարչապետ Սաադ Հարիրին եւ ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուքը:

«Այս ընտրություններում լիբանանցիները պետք է ճիշտ ընտրություն կատարեն՝ ընտրեն նրանց, ովքեր իսկապես համապատասխանում են իրենց ցանկություններին եւ հույսերին»,- հայտարարել է Աունը:

Պարբերականի փոխանցմամբ՝ Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգի հիման վրա:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts