Դեկտեմբերի 10, 2019

Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրման տարեդարձը Երևանի «Հաղթանակ»զբոսայգում նշվեցին զինվորական քայլերթով:

Վաղ առավոտյան Հաղթանակի զբոսայգի էին եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կառավարության, խորհրդարանի անդամներ, հասարակական գործիչներ, վետերաններ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:

Զինվորական քայլերթից հետո ավանդույթի համաձայն վետերանների համար կազմակերպվեց նաև զինվորական վրանային ճաշ, որին մասնակցեցին նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները:
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts