Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրման տարեդարձը Երևանի «Հաղթանակ»զբոսայգում նշվեցին զինվորական քայլերթով:
Վաղ առավոտյան Հաղթանակի զբոսայգի էին եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կառավարության, խորհրդարանի անդամներ, հասարակական գործիչներ, վետերաններ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:
Զինվորական քայլերթից հետո ավանդույթի համաձայն վետերանների համար կազմակերպվեց նաև զինվորական վրանային ճաշ, որին մասնակցեցին նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները:
